Գնա՞նք կինո

40 Episodes
Subscribe

By: Գնա՞նք կինո

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը: Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո: Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

✂️ Turn this podcast into clips
The Notebook․ Հիշողության նոթատետր
The Notebook․ Հիշողության նոթատետր episode artwork
#30
Yesterday at 8:04 PM

Կան հանդիպումներ, որոնք փոխում են ամբողջ կյանքդ, և զգացմունքներ, որոնք չեն ենթարկվում ժամանակին։
«The Notebook» ֆիլմը Նոյի և Էլլիի սիրո պատմությունն է, որը հաղթահարում է տարիների փորձությունները, բաժանումներն ու ժամանակը։ Ֆիլմ, որը հիշեցնում է՝ իսկական սերը երբեք պարզապես անցյալ չի դառնում։


Sense and sensibility. Զգացմունք և բանականություն
Sense and sensibility. Զգացմունք և բանականություն episode artwork
#29
11/16/2026

Ջեյն Օսթինի աշխարհում սերն իր հետ բերում է սպասումներ, կասկածներ ու երբեմն՝ ցավոտ ընտրություններ։
«Զգացմունք և բանականություն» ֆիլմում երկու քույր փորձում են հասկանալ՝ արդյոք երջանկության ճանապարհը սրտին հետևե՞լն է, թե՞ բանականությանը վստահելը։


Once Upon a Time… in Hollywood. Մեկ անգամ Հոլիվուդում
Once Upon a Time… in Hollywood. Մեկ անգամ Հոլիվուդում episode artwork
#27
11/11/2026

🎥 Իրական Հոլիվուդը միայն կարմիր գորգերն ու փառքի պատմությունները չեն։
🍿 «Once Upon a Time… in Hollywood»-ը մեզ տեղափոխում է 1969 թվականի Լոս Անջելես՝ բացահայտելու Հոլիվուդի փայլի հետևում թաքնված մարդկային պատմությունները, մարող երազանքներն ու անսպասելի արկածները։


Ոչինչ չի մնա
Ոչինչ չի մնա episode artwork
#27
10/27/2026

Մարդկային հարաբերությունները, չասված խոսքերն ու ճակատագրական ընտրությունները՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի քննարկման առանցքն են:
«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդի հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որի հետ անդրադարձել ենք ֆիլմի կերպարներին, նրանց բարդություններին ու ֆիլմի բարձրացրած հարցերին։


Dirty dancing․ Կեղտոտ պարեր
Dirty dancing․ Կեղտոտ պարեր episode artwork
#26
10/20/2026

Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։
Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։


Black swan. Սև կարապ
Black swan. Սև կարապ episode artwork
#25
10/13/2026

Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։
«Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։


Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ
Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ episode artwork
#24
10/06/2026

Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր:
«Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։


Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը
Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը episode artwork
#23
09/30/2026

«Անբիծ մտքի հավերժական փայլը» ֆիլմ է այն սիրո մասին, որից հնարավոր չէ պարզապես հրաժարվել, նույնիսկ երբ հիշողություններն այլևս գոյություն չունեն։
Ջոելի ու Կլեմենտինի պատմությունը վերածվում է հիշողության ու զգացմունքի բարդ խաղի, որտեղ մոռանալը ոչ թե վերջակետ է դառնում, այլ նորից գտնելու սկիզբ։


Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր
Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր episode artwork
#22
09/22/2026

«Սարդ Մարդ․ Նոր օր»-ը Փիթեր Փարքերի կյանքի նոր փուլն է, որտեղ նա ստիպված է անցյալի հետքերն իր մեջ կրելով՝ շարունակել առաջ շարժվել։
Ֆիլմը կրկին Սարդ մարդուն կանգնեցնում է նույն դժվար հարցի առաջ՝ ի՞նչ գին ունի հերոս լինելը:
Այս էպիզոդի կինոքննարկմանը մեզ միացել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:


Erin Brockovich. Էրին Բրոկովիչ
Erin Brockovich. Էրին Բրոկովիչ episode artwork
#21
09/15/2026

«Էրին Բրոկովիչ» ֆիլմը այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ մարդու համառությունը դառնում է շատերի արդարության պայքարը։
Այս պատմության հիմքում ճշմարտությունը բացահայտելու համարձակությունն է, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալն ու այն վճռականությունը, որը չի թողնում անտեսել ուրիշների ձայնը։


Eyes wide shut. Լայն փակված աչքերով
Eyes wide shut. Լայն փակված աչքերով episode artwork
#20
09/08/2026

Մի խոստովանությունը բավական է, որպեսզի Բիլի համար ծանոթ թվացող աշխարհը սկսի այլ կերպ երևալ։
«Լայն փակված աչքերով» ֆիմը տանում է ցանկությունների, գայթակղությունների ու գաղտնիքների մի աշխարհ, որտեղ իրականության և երևակայության սահմանները մշուշվում են։


The Worst Person in the World. Աշխարհի ամենավատ մարդը
The Worst Person in the World. Աշխարհի ամենավատ մարդը episode artwork
#19
09/02/2026

«The Worst Person in the World» ֆիլմը սիրո, ազատության ու սեփական ճանապարհը գտնելու մասին է։
Ֆիլմը հիշեցնում է, որ կյանքում միշտ չէ, որ կա մեկ ճիշտ ճանապարհ․ երբեմն պետք է սխալվել, կորցնել, փոխվել ու վերջում սովորել ընդունել այն մարդուն, որը դարձել ես։


Conclave. Կոնկլավ
Conclave. Կոնկլավ episode artwork
#18
08/25/2026

Ի՞նչ է տեղի ունենում, երբ աշխարհի ամենահզոր կրոնական կառույցներից մեկի ներսում պետք է ընտրվի նոր առաջնորդ։
«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկում ենք Էդվարդ Բերգերի «Conclave»-ը:
Ֆիլմը մեզ տանում է Վատիկան, որտեղ կարդինալների ընտրության գործընթացի հետևում աստիճանաբար բացահայտվում են վաղուց թաքցված գաղտնիքներ։


The Silence of the Lambs. Գառնուկների լռությունը
The Silence of the Lambs. Գառնուկների լռությունը episode artwork
#17
08/18/2026

Որքա՞ն մոտ պետք է գնաս հրեշին, որպեսզի կարողանաս կանգնեցնել նրան։
«Գառնուկների լռությունը» հոգեբանական թրիլլեր է, որտեղ ամենասարսափելին ոչ թե արյունոտ տեսարաններն են, այլ այն, թե որքան հանգիստ կարող է խոսել իրական հրեշը։

Այս էպիզոդում մեզ միացել է ֆուտբոլային մեկնաբան, փոդքասթեր Գևորգ Մալաքյանը:


Nightcrawler. Սթրինգեր
Nightcrawler. Սթրինգեր episode artwork
#16
08/11/2026

«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում անդրադարձել ենք Դեն Գիլրոյի «Nightcrawler» ֆիլմին:
Ֆիլմը պատմում է մեդիայի ամենամութ կողմերի մասին՝ ցույց տալով, թե որքան հեռու կարող է գնալ մարդը, երբ սենսացիան դառնում է ապրուստի միջոց, իսկ ուրիշների ողբերգությունը՝ սեփական հաջողության ճանապարհ։


Love story. Սիրային պատմություն
Love story. Սիրային պատմություն episode artwork
#15
08/04/2026

«Love Story»-ն Ռայան Մերֆիի նոր սերիալն է՝ նվիրված ամերիկյան ամենաքննարկված սիրո պատմություններից մեկին։
Ջոն Ֆ. Քենեդի կրտսերի և Քերոլին Բեսեթ-Քենեդիի հարաբերությունները թվում էին հեքիաթային, բայց փառքի, մամուլի անընդհատ հետաքրքրության ու ճակատագրի անողոք շրջադարձերի հետևում թաքնված էր մի պատմություն, որը մինչև այսօր շարունակում է հուզել միլիոնավոր մարդկանց։


District № 9. Թաղամաս № 9
District № 9. Թաղամաս № 9 episode artwork
#14
07/21/2026

«District 9» առաջին հայացքից գիտաֆանտաստիկ ֆիլմ է այլմոլորակայինների մասին, բայց իրականում շատ ավելի խոր հարցեր է բարձրացնում՝ վախի, իշխանության և մարդ մնալու կարողության մասին։
Այս կինոքննարկմանը մեզ են միացել «Երկու Եռհինգ Մեկ» փոդքասթի հաղորդավարներ, ռեժիսորներ Էռնեստ Ղազարյանը և Հրանտ Սարդարյանը:


The Great Beauty. Վեհագույն գեղեցկություն
The Great Beauty. Վեհագույն գեղեցկություն episode artwork
#13
07/16/2026

Պաոլո Սորենտինոն ստեղծել է ֆիլմ, որը չի շտապում պատասխաններ տալ։ Այն պարզապես հրավիրում է կանգ առնել ու մի պահ մտածել՝ ի՞նչ է մնում, երբ անցնում են աղմուկը, փառքն ու երիտասարդությունը։

«The Great Beauty» ֆիլմի կինոքննարկմանը մեզ միացել է դերասանուհի Տաթև Հովակիմյանը:


Big. Մեծը
Big. Մեծը episode artwork
#12
07/13/2026

«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկել ենք դերասան Վարուժ Մարգարյանի ամենասիրելի ֆիլմերից մեկը՝ «Big»-ը:

Այս ֆիլմը հիշեցնում է, որ մեծանալ չի նշանակում հրաժարվել մանկության անկեղծությունից։
Երբեմն կյանքի ամենագեղեցիկ պահերը տեսնելու համար բավական է աշխարհին նայել նույն հետաքրքրությամբ, ինչպես մանկության տարիներին։


Remarkably Bright Creatures
Remarkably Bright Creatures episode artwork
#11
07/08/2026

Կյանքը երբեմն ամենագեղեցիկ սցենարները գրում է այն ժամանակ, երբ թվում է՝ այլևս ոչինչ չի փոխվելու։
«Remarkably Bright Creatures» ֆիլմը խոսում է կորստի, սիրո ու մարդկային կապերի բուժող ուժի մասին՝ հիշեցնելով, որ կյանքի ամենագեղեցիկ հանդիպումները հաճախ անսպասելի են։


Թունելից 13 կմ հեռավորության վրա
Թունելից 13 կմ հեռավորության վրա episode artwork
#10
06/30/2026

«Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը հոգեբանական լարվածությամբ ու ներքին անհանգստությամբ հագեցած պատմություն է, որտեղ մթնոլորտը առաջին իսկ պահերից սկսում է թողնել իր ազդեցությունը:
«Գնա՞նք կինո» փոդքասթի շրջանակում առաջին անգամ ֆիլմի մասին խոսել ենք հենց ֆիլմի հեղինակ՝ Ռուբեն Եսայանի հետ։


Obsession. Մոլեգնություն
Obsession. Մոլեգնություն episode artwork
#9
06/22/2026

Obsession-ը խաղում է վտանգավոր սահմանների հետ՝ ստեղծելով մութ ու անհանգիստ աշխարհ։
Ու ինչքան խորն է գնում պատմությունը, այնքան ավելի դժվար է հասկանալ՝ սա սե՞ր է, մոլուցք, թե ինքնակործանման տարբերակ։


Hamnet. Համնետ
Hamnet. Համնետ episode artwork
#8
06/16/2026

«Համնետ» ֆիլմը պատկերում է կորստից հետո մնացող դատարկությունը՝ ցույց տալով, թե ինչպես է ցավը դանդաղ փոխում մարդկանց հոգին։
Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է բլոգեր, երաժիշտ Էթերի Հովհաննիսյանը։


Adolescence. Պատանեկություն
Adolescence. Պատանեկություն episode artwork
#7
06/08/2026

«Adolescence» սերիալը պատմություն է այն տարիքի մասին, երբ մարդը միաժամանակ փորձում է հասկանալ աշխարհն ու ինքն իրեն։
Յուրաքանչյուր հերոս կարծես պայքարում է իր ներսի աշխարհի հետ, որտեղ զգացմունքները հաճախ ավելի բարձր են, քան բառերը։
Եվ հենց իրական ու անչափ մարդկային անկեղծությունն է, որ պատմությունը դարձնում է ազդեցիկ։


Soul. Հոգի
Soul. Հոգի episode artwork
#6
06/02/2026

«Հոգի» մուլտֆիլմը պատմություն է մի մարդու մասին, որն այնքան երկար էր վազել իր երազանքի հետևից, որ մոռացել էր կանգ առնել ու լսել իր ներսի ձայնը։

Մուլտֆիլմը ջերմ հիշեցում է, որ երջանկությունը ապրում է ամենօրյա մանրուքներում, որոնք մենք հաճախ չենք նկատում։


Sinners. Մեղսագործները
Sinners. Մեղսագործները episode artwork
#5
06/02/2026

«Մեղսագործները» ֆիլմում ամեն ինչ թվում է գեղեցիկ այնքան ժամանակ, մինչև «մթությունը» չի սկսում խոսել։
Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք փորձում են փրկել իրենց, մինչ անցյալը դանդաղ քանդում է ամեն ինչ նրանց շուրջ։
Իսկ ֆիլմի ավարտվելուց հետո մնում է զգացողություն, որի մասին երկար ժամանակ հնարավոր չէ մոռանալ:


Sinners. Մեղսագործները
Sinners. Մեղսագործները episode artwork
#5
05/26/2026

«Մեղսագործները» ֆիլմում ամեն ինչ թվում է գեղեցիկ այնքան ժամանակ, մինչև «մթությունը» չի սկսում խոսել։
Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք փորձում են փրկել իրենց, մինչ անցյալը դանդաղ քանդում է ամեն ինչ նրանց շուրջ։
Իսկ ֆիլմի ավարտվելուց հետո մնում է զգացողություն, որի մասին երկար ժամանակ հնարավոր չէ մոռանալ:


Pulp Fiction. Քրեական ընթերցվածք
Pulp Fiction. Քրեական ընթերցվածք episode artwork
#4
05/19/2026

Քվենտին Տարանտինոն «Քրեական ընթերցվածք» ֆիլմում խառնում է հանցագործությունները, սև հումորը, փիլիսոփայական երկխոսություններն ու անսպասելի շրջադարձերը՝ ստեղծելով իր սեփական կինեմատոգրաֆիկ լեզուն։

Կինոյի պատմության ամենակուլտային աշխատանքներից մեկը քննարկել ենք ռեժիսոր, բլոգեր, ինֆլյուենսեր Տարոն Հարությունյանի հետ:


The Drama. Դրամա
The Drama. Դրամա episode artwork
#3
05/11/2026

Երբեմն ամենամեծ դրամաները սկսվում են ոչ թե աղմուկից, այլ մի փոքր լռությունից, որը ոչ ոք ճիշտ չի հասկանում։

Դրամա ֆիլմը բացվում է հենց այն պահին, երբ Չարլին իմանում է Էմմայի գաղտնիքը։ Այդ բացահայտումը չի պայթում միանգամից․ այն դանդաղ ներս է մտնում նրանց հարաբերություններ ու սկսում փոխել ամեն մանրուք։

Եվ որքան փորձում են պահել հարաբերությունները, այնքան ավելի պարզ է դառնում, որ որոշ ճշմարտություններ փոխում են ամեն ինչ՝ անվերադարձ:


Good Will Hunting. Խելացի Ուիլ Հանթինգ
Good Will Hunting. Խելացի Ուիլ Հանթինգ episode artwork
#2
05/04/2026

Գաս Վան Սենթի «Խելացի Ուիլ Հանթինգ» ֆիլմը պատմում է հանճարի ու ցավի խաչմերուկում կանգնած երիտասարդի մասին, որը պետք է ընտրի՝ փախչել, թե ընդունել ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա:

Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է «Կինոդարան»-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը:


One battle after another. Մարտը մարտի հետևից
One battle after another. Մարտը մարտի հետևից episode artwork
#1
04/28/2026

Ֆիլմը, որը Փոլ Ադերսոնին բերեց սպասված Օսկար, պատմում է անվերջ պայքարի մասին, որտեղ յուրաքանչյուր հաջորդ մարտը ավելի ծանր է, քան նախորդը։


«Մարտը մարտի հետևից» ֆիմի վերջում հասկանում ես՝ ամենակարևոր մարտը միշտ քո ներսում է։


The Secret Life of Walter Mitty. Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը
The Secret Life of Walter Mitty. Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը episode artwork
#23
04/07/2025

«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» ֆիլմը պատմում է սովորական թվացող մարդու մասին, որի ներսում թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լի արկածներով, երազանքներով ու անհավանական փայլով։

Ֆիլմը հուզում է իր պարզությամբ ու խորությամբ՝ հիշեցնելով, որ երբեմն ամենամեծ ճամփորդությունը սկսվում է այն պահին, երբ մենք համարձակվում ենք անել առաջին քայլը։ Սա մի պատմություն է՝ ինքնաբացահայտման, սիրո և կյանքի իրական համը զգալու մասին։



A Real Pain․ Իրական ցավ
A Real Pain․ Իրական ցավ episode artwork
#22
03/24/2025

Զարմիկներ Դեյվիդն ու Բենջին ճանապարհ են ընկնում Լեհաստան՝ իրենց հանգուցյալ տատիկի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, բայց այս ուղևորությունը վերածվում է անցյալի վերքերն ու ընտանեկան լարվածությունը բացահայտող արկածի։

Ճանապարհին նրանք բախվում են ոչ միայն իրենց հակասական բնավորություններին, այլև ժառանգության և ինքնության խորը հարցերին։ Ֆիլմը հումորի ու զգացմունքայնության համադրությամբ ցույց է տալիս, թե ինչպես կարող է ցավը միավորել մարդկանց։



The Gorge. Կիրճը
The Gorge. Կիրճը episode artwork
#21
03/17/2025

Երբ երկու անծանոթներ hայտնվում են խորհրդավոր ու մահաբեր կիրճում, նրանք հասկանում են, որ այստեղ ոչինչ պատահական չէ։

Փրկությունը կախված է ոչ միայն պայքարից, այլև այն գաղտնիքներից, որոնք նրանք պետք է բացահայտեն միմյանց մասին։ Բայց արդյո՞ք ճշմարտությունն ավելի վտանգավոր չէ, քան հենց կիրճը։



Anora. Անորա
Anora. Անորա episode artwork
#20
03/11/2025

Օսկարակիր այս կինոնկարը ոչ միայն պատմություն է, այլ նաեւ հայելի՝ ուղղված դեպի ներս, որտեղ ի հայտ է գալիս մեր խորը էությունը՝ մտածելու ու կարեկցելու հերոսուհուն։

Անորան անցնում է ցավի, կորստի ու ինքն իրեն գտնելու խիտ ու մութ ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր վայրկյան՝ առաջ գնալ կամ հանձնվել, դառնում է ճակատագրական ընտրություն։


Beautiful Boy. Գեղեցիկ տղա
Beautiful Boy. Գեղեցիկ տղա episode artwork
#19
02/24/2025

«Գեղեցիկ տղա» ֆիլմը պատմություն է սիրո և ցավի սահմանին կանգնած հոր և որդու մասին: Երբ Նիկը մոլորվում է կախվածության մութ լաբիրինթոսում, Դևիդը մնում է նրա կողքին՝ ամեն անգամ նորից հավատալով վերականգնման հրաշքին:


Հոր անձնական պայքարը ու որդու հուսահատությունը միաձուլվում են անսահման դառնության և հույսի մեջ: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է գտնել լույսն ու հավատարիմ մնալ միմյանց, նույնիսկ երբ ամենը թվում է կորած:Այս ֆիլմը հիշեցնում է, որ նույնիսկ ամենախոր կորստի մեջ սերն ունի փրկելու ուժ:


The Substance. Սուբստանցիա
The Substance. Սուբստանցիա episode artwork
#18
02/17/2025

Երբ կատարյալ գեղեցկությունը վերածվում է մղձավանջի, իրականությունն սկսում է փլուզվել։

Սուբստանցիա ֆիլմը սահմռկեցնող պատմություն է ինքնության, վերահսկման և արհեստական կատարելության մասին։ Նոր էպիզոդում քննարկել ենք ֆիլմի սարսափը, սիմվոլիկան և արդիականությունը։ Որտե՞ղ է անցնում սահմանը իրականի ու արհեստականի միջև և որտե՞ղ է այդ փոփոխության կործանարար գիծը։

Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է Կոլյա Հայրապետյանը, որ միասին բացահայտենք ֆիլմի հաղորդագրությունն ու թե ինչպես է ֆիլմը անդրադառնում մարդու վերահսկողության ու կախվածության սահմաններին։


Anyone but you. Ցանկացած ոք, բացի քեզնից
Anyone but you. Ցանկացած ոք, բացի քեզնից episode artwork
#17
02/10/2025

Ի՞նչը կարող է սխալ գնալ, եթե ձևացնես, որ սիրահարված ես նրան, ում ընդհանրապես տանել չես կարողանում։ «Anyone But You» ֆիլմը անհարմար պահերի, անսպասելի շրջադարձերի և անկեղծ ծիծաղի կատարյալ համադրություն է։


Երբ կյանքը քեզ ստիպում է ձևացնել, որ սիրահարված ես, ամեն բան հնարավոր է։ Բայց զգուշացիր՝ երբեմն խաղացած զգացմունքները կարող են ավելի իրական լինել, քան պատկերացնում ես։



Heretic. Հերետիկոս
Heretic. Հերետիկոս episode artwork
#16
02/03/2025

«Հերետիկոս»-ը լարված հոգեբանական թրիլեր է, որտեղ հավատը փորձության է ենթարկվում, իսկ ճշմարտությունը մնում է ստվերում: Երբ հերոսները հայտնվում են վտանգավոր խաղի մեջ, նրանք ստիպված են ընտրել՝ կառչե՞լ իրենց համոզմունքներից, թե՞ փախչել:

Ֆիլմը բացահայտում է մարդկային մտքի ամենախորունկ ու մութ անկյունները, որտեղ հավատարմությունն ու կասկածը խառնվում են իրար: Լարվածությունն սեղմում է օղակ, ստիպելով հերոսներին կանգնել դեմ առ դեմ իրենց ամենամեծ վախերի հետ։




Pearl Harbor. Փերլ Հարբոր
Pearl Harbor. Փերլ Հարբոր episode artwork
#15
01/27/2025

Pearl Harbor| Փերլ Հարբոր ֆիլմը պատմում է 1941 թվականի սարսափելի հարձակման մասին, երբ Ճապոնիայի օդուժը հարվածեց ամերիկյան ռազմաբազային: Ֆիլմում հանդիպում ենք երկու երիտասարդ տղարմարդու՝ Ռեյվին և Դենիին, որոնք պաշտում են նույն կնոջը՝ Եվա Դեվիսին։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային ուժը բախվում անարդարությանն ամենադժվար իրավիճակներում և թե ինչպես է պատերազմը փոխում կյանքերն ու մարդկային փոխհարաբերությունները։